News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Figaro» թերթում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ պարբերականի ստամբուլյան թղթակից Լորա Մարշանը:

Ֆրանսիական Հանրապետության նախագահը երկուշաբթի եւ երեքշաբթի պետական այց կկատարի Թուրքիա: Այդ ընթացքում անդրադառնալու են շատ նուրբ թեմայի: Խոսքը վերաբերում է Օմեր Գյունեին՝ Փարիզում 2013թ.-ի հունվարի 9-ին Լաֆայետ փողոցում երեք հոգու սպանության միակ կասկածյալը: Քուրդ երեք ակտիվիստներ Սաքինե Ջանսիզը, Ֆիդան Դողանը եւ Լեյլա Սյոյլեմեզը դաժանորեն սպանվել էին գլխի մի քանի կրակոցների հետեւանքով Քրդական աշխատավորական կուսակցության ապստամաբական քարոզի համար պատասխանատու Քրդստանի տեղեկատվական կենտրոնի շենքի առաջին հարկում:

Ժամանակավոր կալանքի տակ գտնվելով Ֆրենում՝ Օմեր Գյունեյը, ով հանցանքի իրագործման պահին դեպքի վայրում էր, հայտարարում է իր անմեղության մասին, սակայն նոր նյութերն ընդգծում են Թուրքիայից պատվիրատուների հետքը եւ բերում են թուրքական պետության մայրաքաղաք:

Այս օրերին համացանցում անանունի կողմից հրապարակվել է երեք ձայներով ձայնագրություն: Ձայներից մեկը վերագրվում է Օմեր Գյունեին, իսկ մյուս երկուսը՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության գործակալներին: Զրույցը վերաբերում էր հիմնականում տեղի որոշմանը, թե որտեղ է ծրագրվում իրագործել ՔԱԿ ղեկավարների սպանությունը, ինչպես նաեւ վերաբերում էր ֆրանսիական հատուկ ծառայություններին: Համացանցում տեղադրված մեկ այլ փաստաթուղթ իրենից ներկայացնում է թուրքական հետախուզական կազմակերպության տեղեկատվական գրություն: 2012թ.-ի նոյեմբերի 18-ի այդ փաստաթուղթը հիշատակում է «Աղբյուր» ծածկանունով մեկի մասին, որին 6000 եվրո է փոխանցվել Սաքինե Ջանսիզին չեզոքացնելու դիմաց:

Գործին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության մասնակցությունը դուրս է գալիս կառավարական հաստատության մասնակցության մեղադրանքի շրջանակներից: Հենց այդ կազմակերպությանն էր Թուրքիայի վարչապետը հանձնարարել բանակցություններ վարել ՔԱԿ հետ: Քննարկումները, որոնք պատմական հնարավորություն էին դրաձել վերջ տալու 1984թ.-ից սկսված եւ ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած հակամարտությանը, հրապարակվեցին փարիզյան ջարդից մի քանի օր առաջ: Դրանք վարվում էին հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի կողմից, ով Ռեջեբ Թայիբ Էրդողանի վստահված անձն է: Արդյո՞ք այս հանցագործության պատվիրատուն բանակցողն էր: Թե՞ այն պատվիրել էր բաժնի ներսում գործող ազգայնական խմբավորումը, որը դեմ է խաղաղությանը: Մի՞թե սրանք պարզապես կեղծ լուրեր էին կասկածների թույնը տարածելու համար, որպեսզի խափանվեն բանակցությունները: Շատ հարցեր են մնում առաբց պատասխանի:

Փարիզում նախագահի շրջապատը համարում է, որ «այսօր չկան թուրքական ծառայությունների մասնակցությունն ապացուցող փաստեր»: Իր հերթին հայցորդի փաստաբան Անտուան Կոնտը հայտարարում է. «Ես հույս ունեմ, որ Ֆրանսուա Օլանդը քաջություն կունենա բարձրացնել այդ հարցը: Բեն-Բարքի գործից հետո Ֆրանսիան չի կարող պետությանը մեղավոր ճանաչել քաղաքական սպանության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ