News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բանակցությունների մեկնարկը իրանական նավթի տրանզիոտային գնման վերաբերյալ ԱՄՆ-ի դժգոհությունն են հարուցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսասատանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ Միջին Արեւելքի տարածաշրջանում համեմատաբար կայուն երկիր հանդիսանում է Իրանը, քանի որ Թուրքիայում ներքին բարդ դրություն  է, հայտնի է, ինչէ տեղի ունենում Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում: Իրանը, նկատել է նա, պահպանում է կայունությունը եւ տարածաշրջանում վերահսկում է բավականին մեջ միջավայր: «Կարծում եմ, բանակցությունները կշարունակվեն, այլ հարց է, որ ԱՄՆ-ի կողմից հատուկ խանդ է դրսեւորվեց, երբ Ռուսաստանը սկսեց տրանզիտային նավթի գնման շուրջ բանակցություններ վարել Իրանի հետ: Հետաքրքիր է, ինչպես կզարգանա այս յուրահատուկ հակասությունը»,- ասել է Կարինե Գեւորգյանը: Նրա համոզմամբ բանակցությունները շարունակվում են, եւ որ Եվրոպան նախքան պատժամիջոցների կրճատումը, Ցյուրիխում Իրանի թեմայով ցուցահանդես է կազմակերպել, ինչն էլ վկայում է ընտրված գծի լրջության մասին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 20-ին Եվրամիությունը Իրանի վրայից հանեց նավթային պատժամիջոցների մի մասն այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ը հաստատեց, որ Թեհրանն իրականացրել է տվյալ պահին իրեն ներկայացվող բոլոր պայմանները, որոնք սահմանվել էին 2013թ.-ի նոյեմբերի 24-ին: Մասնավորապես չեղյալ են համարվել իրանական նավթաքիմիական ապրանքների ներկրման, գնման ու տեղափոխման եւ դրանց հետ կապված ծառայությունների արգելքներըը, ոսկու եւ թանկարժեք մետաղների վաճառքի արգելքը իրանական կառավարության, պետական հաստատությունների ու ԿԲ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ