News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի համար իրանական, ինչպես նաեւ իրաքյան, տրանզիտի սահմանափակումը ծանր հարված էր ֆինանսա-տնտեսական համակարգին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսասատանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե կարող է արդյոք Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ համաձայնությունը, ինչպես նաեւ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների կարգավորումը մարտահրավեր լինել Թուրքիայի տարածաշրջանային ձգտումների համար:

Կարինե Գեւորգյանի խոսքով՝ Թուրքիան հետաքրքրված է իրանական տրանզիտով, քանի որ դրանից բավական լուրջ եկամուտներ կստանա: «Այնպես որ կարծում եմ, Թուրքիան տվյալ դեպքում շահագրգռված է Իրանի հետ բանակցությունների լուրջ դրական ելքին, հատկապես ներքին հակասությունների ֆոնի վրա, որոնք այժմ այնտեղ տեղի են ունենում: Թուրքիայի վարչապետ Էրդողանի համար սա շատ լուրջ աջակցություն կարող էր դառնալ»,- ընդգծել է Կարինե Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնեւում ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների, Գերմանիայի ու Իրանի միջեւ համաձայնություն կայացած ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ: «Վեցնյակի» ու Իրանի համաձայնության մեջ միջազգային հանրությունը համաձայնեց ուրան հարստացնելու Թեհրանի իրավունքի ճանաչման անհրաժեշտության հետ: Վեց ամսվա ընթացքում Իրանը պետք է սառեցնի իր միջուկային ծրագիրը եւ դադարեցնի Արաքայում ռեակտորի շինարարությունը: Ժնեւի համաձայնության տեխնիկական մանրամասները վերջնականապես  ընդունվեցին նախորդ կիրակի:

Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա հունվարի 20-ին Եվրամիությունը Իրանի վրայից հանեց նավթային պատժամիջոցների մի մասն այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ը հաստատեց, որ Թեհրանն իրականացրել է տվյալ պահին իրեն ներկայացվող բոլոր պայմանները, որոնք սահմանվել էին 2013թ.-ի նոյեմբերի 24-ին: Մասնավորապես չեղյալ են համարվել իրանական նավթաքիմիական ապրանքների ներկրման, գնման ու տեղափոխման եւ դրանց հետ կապված ծառայությունների արգելքներըը, ոսկու եւ թանկարժեք մետաղների վաճառքի արգելքը իրանական կառավարության, պետական հաստատությունների ու ԿԲ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ