News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի N զորամասում  օրերս միջադեպ էր տեղի ունեցել զինծառայողների միջեւ, ինչի հետեւանքով զինծառայողներից մեկի եղբայրը՝ 22-ամյա Հայկ Գասպարյանն ընկերների հետ գնացել է պարզաբանումներ ստանալ, ինչն էլ իր հերթին ծեծկռտուքի է ենթարկվել: Այս մասին  հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Զինծառայողներից Վահագը շաբաթներ շարունակ խնդիրներ է ունեցել զորամասում ազդեցություն ունեցող երկու անձանց հետ, այդ մասին պատմել է եղբորը, վերջինս  էլ եկել է զորամաս հաշիվները պարզելու եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ փաստի առթիվ Վանաձորի Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում եւ ավելին ասել չի կարող:

Նշենք, որ ծեծի ենթարկված երիտասարդը տեղափոխվել էր ռազմական հոսպիտալ, սակայն ավելի ուշ հայրը նրան տեղափոխել է Երեւան:

Տպել
Ամենաշատ