News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հունվարի 25-ին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, NEWS.am-ի թղթակցին ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը;

«Իհարկե, խոսքը հանգիստ իրավիճակի մասին չէ, այն հանգիստ կարելի է անվանել միայն նախորդ մի քանի օրերի համեմատությամբ:  Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն այսօր կրակոցներն ավելի քիչ էին», - նշել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի սահմանին դիվերսիայի երկու անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմն ավելի էր աշխուժացրել հայկական դիրքերի եւ քաղաքացիական կառույցների գնդակոծումը: Այգեպար գյուղի ուղղությամբ կրակոցների հետեւանքով վիրավորվել էր 16-ամյա մի աղջիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ