News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վանաձորում այսօր՝ հունվարի 25-ին կայացել է նոր կուսակցության՝ ՎՍԴՀԿ-ի հիմնադիր համագումարը:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կորիզը կազմում են ՍԴՀԿ նախկին անդամները՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, որոնք կուսակցության պառակտման եւ դատական որոշումների արդյունքում  դուրս էին մնացել ՍԴՀԿ-ից:

Համագումարում Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, թե կուսակցության պառակտման մեղավորը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանն են:

Հիմնադիր համագումարն ընտրել է վարչություն, որն էլ միաձայն կուսակցության նախագահ է ընտրել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին: Կուսակցության փոխատենապետ է դարձել Գարիկ Մանուկյանը, ատենադպիր է ընտրվել Մհեր Ավետիսյանը, իսկ գանձապահ՝ Նուբար Բեյլերյանը:

Առաջաիկայում վարչությունը կրկին նիստ է գումարելու՝ կազմակերպչական հարցեր քննարկելու:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն անցած տարվա նոյեմբերին մերժել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն` ընդդեմ ՍԴՀԿ գործող ատենապետ Գեւորգ Պերկուպեկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել որոշումը, թե 8-րդ համագումարի ժամանակ կուսակցության ատենապետ էր ընտրվել Գեւորգ Պերկուպեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ