News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Volkswagen ընկերությունը Golf հեչբեքի հիբրիդային մոդիֆիկացիայի համար՝ հագեցած կենցաղային էլեկտրացանցից մարտկոցներ լիցքավորվելու հնարավորությամբ, ընտրել է GTE (GT Electric) անվանումը:

Արտադրողը կարծում է, որ այդ անվան շնորհիվ նորույթը գնորդների մոտ կընկալվի որպես GTI հոթ-հեչի էկոլոգիական տարբերակ: Այս մասին հաղորդում է  Autocar պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Volkswagen Golf GTE-ը կունենա Audi A3 e-tron հիբրիդային հեչբեքի ուժային սարքավորումը, որը ցուցադրվել է 2013-ի գարնանը՝ Ժնեւի ավտոսրահում: Նորույթը կունենա 1,4-լիտրանոց տուրբո շարժիչ՝ 150 ձիաուժ հզորությամբ, 102 էլեկտրական շարժիչ (75 կիլովատտ):

Հիբրիդը կարող է զրոյից 100կմ/ժամ արագություն զարգացնել 7,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 217 կմ/ժամ է, հաղորդում է Motor.ru-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ