News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն, այսօր՝ հունվարի 27-ին, այցելել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ եւ շնորհավորել զինծառայողներին Բանակի օրվա առթիվ (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցըմ նրանք այցելել են վերակենդանացման բաժանմունք, հոսպիտալի այլ պալատներ, որտեղ բուժում են անցնում թոքաբորբով հիվանդ զինծառայողները: Նրանք հետաքրքրվել են հիվանդների առողջական վիճակով, շնորհավորել են տոնի առթիվ, շուտափույթ առողջություն ցանկացել, ինչպես նաեւ նվերներ հանձնել նրանց:

Գարեգին Բ-ն խոսել է հիվանդներից յուրաքանչյուրի հետ, օրհնել նրանց եւ աղոթարաններ նվիրել:

Սեյրան Օհանյանի եւ Գարեգին Բ-ի այցը հոսպիտալ տեղի է ունեցել նախարարի նախաձեռնությամբ եւ պայմանավորված է եղել զինծառայողների շրջանում սուր թոքաբորբի դեպքերի աճով:

Նշենք, որ Հայաստանում բանակի օրը նշում են հունվարի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ