News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 27-ին Երուսաղեմում կայացել է Իսրայելի ՆԳ նախարար Գիդեոն Սաարի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախարար Սաարը իր խորին երախտագիտությունն է հայտնել վարչապետ Գարիբաշվիլիին՝ Իրանի ու Վրաստանի միջեւ  առանց վիզային ռեժիմը դադարեցնելու համար, հաղորդում է israelinfo.ru-ն:

Դրա հետ միասին Սաարը տեղեկացրել է վարչապետին, որ Իսրայելի ու Վրաստանի միջեւ առանց վիզային ռեժիմի մասին պայմանագրի վավերացումն առաջընթաց է ապրում: Նախարարը նշել է, որ ամենակարճ ժամկետներում այդ պայմանագիրը կառավարությունում հաստատման կներկայացնի:

Հանդիպումից հետո վարչապետ Ղարիբաշվիլին նախարար Սաարին հրավիրել է մոտ ապագայում այցելել Վրաստան:

Բացի ՆԳ նախարարի հետ հանդիպումից, Ղարիբաշվիլին կհանդիպի նաեւ նախագահ Շիմոն Պերեսին, վարչապետ Բինյամին Նեթանյահուին ու ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ