News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասում դրամական պարգեւատրման արժանացած զինծառայողներից գումարը հավաքել են եւ խանութի պարտք են փակել:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Սամվել Սարգսյանին,Սերգո Ավետիսյանին եւ Վահե Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք գտնվելով զինվորական ծառայության մեջ ՀՀ ՊՆ N  զորամասում Սամվել Սարգսյանի անօրինական կարգադրությամբ դրամական պարգեւատրման արժանացած զինծառայողներից Սերգո Ավետիսյանը հավաքագրել է խրախուսման գումարները,որոնցով մարել է« Ասպետ եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող խանութից նախապես ապառիկ կարգով ձեռք բերված շինարարական ապրանքների պարտքը,Վահե Աբրահամյանը միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով օժանդակել է:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:  Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ