News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ու ԱՄՆ միջեւ ձեւավորվող նոր հարաբերությունները, այն հանգամանքը, որ Իրանը կարծես թե դուրս է գալիս մեկուսացումից ու կարող է միանգամայն այլ գործառույթ կատարել տարածաշրջանում ու աշխարհում, բնականաբար անհանգստացնում է Ռուսաստանին: Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա, իրավիճակի փոփոխությունը միանգամայն արմատական հետեւանքներ կունենա ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի համար: «Դա նշանակալի փոփոխությունների նախանշան է: Եթե շարունակվի Իրան-ԱՄՆ մերձեցումը, մենք առհասարակ կհրաժարվենք աշխարհում ուժերի նախկին բալանսից: Սա իհարկե շատ վտանգավոր իրավիճակ է»,-ընդգծել է Սարգսյանը: Նա նշել է, որ Ադրբեջանին օգտագործելով՝ ԱՄՆ պատրաստ է կապեր հաստատել նաեւ Ռուսաստանի հետ: Նա կարծում է, որ դա շատ վտանգավոր սխեմա է Հայաստանի համար, քանի որ դրանից Ադրբեջանը լկտիանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ