News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը 1993թ. սեպտեմբեր ամսին Կուբաթլու քաղաքը (ներկայում՝ Որոտանի համայնք) ազատագրելիս քաղաքի վարչական շենքերից մեկի դրոշը ի նշան հաղթանակի իր հետ բերել է տուն:

«Մտանք քաղաք, դրոշը հեռվից տեսա Կուբաթլուի շրջկենտրոնի շենքի վրա, գրավեցինք հենց էդ շենքը, զինվորները փախել էին արդեն, թուրքերն էլ փախնում էին»,- NEWS.am-ին պատմեց գնդապետը՝ հիշելով, որ իր զինվորներից մեկին ուղարկել է, որ դրոշը իջեցնի և իր մոտ բերի:

Մկրտչյանը հաղթանակի եւս մեկ հիշատակ է բերել իր հետ՝ ադրբեջանական ապատեղեկատվության ու զանգվածային հակահայ քարոզչության օրինակ՝ «Հայերի գազանությունները ադրբեջանցիների դեմ» վերնագրով պատի թերթ, որը հանել է պետական հաստատություններից  մեկի պատից։

Պահեստազորի գնդապետ Սամվել Մկրտչյանը մարտական երկար ուղի է անցել: 1991-1994թթ մինչև պատերազմի ավարտը հատուկ գնդի կազմում որպես հրամանատարի տեղակալ մասնակցել է Լաչինի պաշտպանությանը, ծանր մարտեր է մղել Օմարի լեռնանցքի պաշտպանության ժամանակ։ Մարտերի ժամանակ դրսևորած արիության և խիզախության համար, ինչպես նաև հրամանատարական բարձր ունակությունների համար Սամվել Մկրտչյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով, արժանացել ՀՀ վարչապետի շնորհակալագրի, Պաշտպանության նախարարի կողմից Պատվոգրի և բազմաթիվ այլ խրախուսանքների:

Տպել
Ամենաշատ