News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2013 թ. ստացած VISA-ի ինտերնետ-էքվայրինգի լիցենզիան «Ամերիաբանկի» համար էլեկտրոնային առևտրի (e-commerce) լավ հեռանկարներ է բացում: Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի վարչության նախագահ եւ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Բանկի հետ համագործակցող առեւտրային կազմակերպությունները կարող են համացանցով ընդունել VISA, MasterCard եւ ArCa քարտերով վճարումները: «Էքվայրինգի համար միասնական ծրագրային ծառայությունը մենք ինքներս ենք ստեղծել՝ հաճախորդներին ծրագրային ավելորդ բարդություններից ազատելու համար», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ VISA  ինտերնետ-էքվայրինգի լիցենզիա առաջին անգամ հայկական բանկը ստացել էր 2012թ. հունիսին («Առեքսիմբանկը»):  «Ամերիաբանկը» Հայաստանում առաջինն է, որը հաճախորդներին առաջարկել է իր սեփական պլատֆորմը (2013 թ. նոյեմբերից):

Ըստ «Ամերիաբանկի» մասնագետների գնահատման՝ Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալը դեռ մեծ չէ, սակայն վերջին 2-3 տարիներին աճել է տարեկան 40-45%: Ըստ 2012թ. արդյունքների՝ դրանք կազմել են 4,4 միլիարդ դրամ:

«Ամերիաբանկի» միակ բաժնետերը Կիպրոսում գտնվող Ameria Group CY Limited-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ