News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարեց քաղաքացու կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատելը դիվերսիա ներկայացնելու փորձը բոլոր միջազգային եւ մարդասիրական նորմերի ու օրենքների խախտում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ANS հեռուստաալիքին հայ գերի Մամիկոն Խոջոյանի հարցազրույցին, որը ներկայացվում է որպես «հայ դիվերսանտ»:

Ինչպես եւ նախկինում, ադրբեջանական կողմը տարբեր առիթներով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցելությունը հայ գերուն:

Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը վաղուց արդեն խախտել է ինչպես բարոյական, այնպես էլ միջազգային իրավունքի մարդասիրական նորմերը եւ շատ լավ հասկանում է, որ խիստ պատասխանատվության կենթարկվի միջազգային հանրության կողմից, որը հարգում է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ազատությունների սկզբունքները:

«Հենց այդ պատճառով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ իր անօրինական գործողությունները ներկայացնել այլ լույսի ներքո: Չեմ կարծում, որ որեւէ երկրի բանակում կարելի է գտնել 77 տարեկան դիվերսանտ, որն իրականում ընդամենը մոլորվել է եւ անզեն հայտնվել Ադրբեջանի տարածքում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պետք է հստակ միջոցներ ձեռնարկի եւ պահանջկոտ մոտեցում ցուցաբերի: «Մենք՝ որպես պետություն ձեռնարկել եւ ձեռնարկում ենք բոլոր միջոցները մեր քաղաքացու կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար, սակայն ԿԽՄԿ-ն տվյալ պայմաններում նույնպես պետք է պահանջկոտ մոտեցում ցուցաբերի Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,-ասել է Զաքարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի իշխանությունները փորձել են մարդկային ողբերգությունից  հերթական շոուն սարքել, այս անգամ որպես գլխավոր հերոս ներկայացրել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որը մոլորվել ու հայտնվել է ադրբեջանական կողմում: Ինչպես միշտ, ադրբեջանական կողմը տարբեր առիթներով ձգձգում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցելությունը գերուն: Փոխարենը, նախկինի պես, հայ գերուն այցելել են AN0053 հեռուստաալիքի թղթակիցները: 

Ի դեպ, «անկախ» այս հեռուստաալիքը շատ սերտ առնչություններ ունի իշխանությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ