News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զինվորների սպանության նախաքննությունների ժամանակ տուժող կողմը գործին ծանոթանում է միայն դատավարության ընթացքում: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Դատարանում արդեն պարզվում է, որ վկաների նախաքննության ցուցմունքները ճնշման հետեւանք են: Օրինակ` Արտակ Նազարյանի դեպքում վկաները ցուցմունք տվել էին ռազմական ոստիկանությունում պահվելու ժամանակ: Սա նշանակում է, որ անօրինական է այդ ցուցմունքները»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` շատ են դեպքերը, երբ վկաները ցուցմունքներն իրար բացառում են. «Զինծառայողներին նորից են կանչում ՊՆ քննչական բաժանմունք, որտեղ սպառնում են ու ստիպում պնդել իրենց առաջին ցուցմունքը»:

Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ բանակային սպանությունների համար դատապարտվում են անմեղ մարդիկ. «Սպանությունները չբացահայտելն էլ նշանակում է, որ այս կերպ կշատանան բանակային հանցագործությունները»:

Մուշեղ Շուշանյանի խոսքով` պետք է ընդամենը բացահայտել այդ հանցագործությունները եւ քրեական պատասխանատվության ենթարկել այն բոլոր մարդկանց, ովքեր խոչընդոտել են գործերի քննությանը:

Տպել
Ամենաշատ