News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ քննչական բաժանմունքը ոչինչ չի անում` գտնելու 2011թ-ին դեկտեմբերի 30-ի երեկոյան «Ջրծաղիկ» ախտորոշմամբ  մահացած ժամկետային զինծառայող  Հայկ Խաչատրյանին ժամեր շարունակ պահակության կանգնեցրած սպային: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Մենք ընդունում ենք, որ Հայկը մահացել է ջրծաղիկից, սակայն գործից պարզ երեւում է, որ դեկտեմբերի էն ուժեղ ցրտին, ինչ-որ սպա 16 ժամ Հայկին պահակ է կանգնեցրել: Ինչ որ սպայի կամայականության պատճառով է Հայկը հայտնվել հիվանդանոցում, որտեղ էլ վարակվել ջրծաղիկով ու մահացել: Սակայն սպային գտնելու համար ոչինչ չի արվում»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Տպել
Ամենաշատ