News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանական սահմանին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոնի ճակատագիրը կորոշի հետաքննությունը: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշել է, որ ներկա պահին տարվող հետաքննությունը նպատակ ունի պարզել թմրանյութերի ծագումն ու Հայաստանում դրա հայտնվելու ուղիները: «Այդ հարցերի պատասխանները կօգնեն մեզ պարզել»,- հայտարարել է Բաղդասարյանը:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն սահմանապահները խափանել են Իրանից 927 կգ թմրանյութը Հայաստան տեղափոխելու փորձը: Հերոինը հայտնաբերել են Մեղրիում մաքսային անցակետում բեռնատարի մեջ, որն ուղեւորվում էր Վրաստան: Առգրավված թմրանյութի քանակն աննախադեպ էր տարածաշրջանի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ