Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արք. Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
Սրբազան, տեղյակ եք, որ ձեր սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
-Դուք ինձանից ի՞նչ եք ուզում լսել այդ դեպքում: Դեռ ոչ, չգիտեմ, տեղյակ չեմ:
-Այժմ նրան էքստրադիցիայի կարգի համաձայն պետք է բերեն Հայաստան:
Լավ կլիներ ինքը գար:
-Աշոտ Սուքիասյանի հայտնաբերումից հետո ի՞նչ եք ակնկալում, օֆշորային պատմությանը վերջակետ կդրվի՞:
Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, ես բան չեմ կարող ասել, դա իրավապահների գործն է, իմ հետ ի՞նչ կապ ունի:
-Ուրախ չե՞ք, որ նրան վերջապես հայտնաբերել են:
Ուրախ կլինեի, երբ որ ինքը գար, դա ավելի ազնիվ կլիներ:
-Հիասթափվա՞ծ չեք ձեր սանիկից:
Ես արդեն ասացի, որ ուրախ կլինեի, որ ինքը գար, այդպես ավելի ճիշտ կլիներ իր համար:
Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Նրան հայտնաբերել են Թբիլիսիում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի Հայաստանին արտահանձնման հարցը:



























