News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայի վարչապետի Իրան կատարած այցի ընթացքում արված լուսանկարները, որում մի փոքր սրահում Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամանեին կազմակերպել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

Սոցկայքերում մեծ արձագանք է գտել այն հանգամանքը, որ այաթոլլահ Ալի Խամանեիի եւ թուրքական պատվիրակության հանդիպման ժամանակ եղել է միայն Իրանի դրոշը, իսկ թուրք նախարարները նստած են եղել մի գծով եւ իրար սեղմված։

Twitter-ի մի շարք թուրք օգտատերեր հիշեցրել են, որ Էրդողանը հանդիպել է այն հոգեւոր առաջնորդի հետ, ով Թուրքիային բացեիբաց սպառնացել էր՝ ասելով, թե սիրիական ընդդիմությանը աջակցողներն անպատիժ չեն մնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ