News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Honda ընկերությունը ներկայացրել է 4-րդ սերնդի Honda City մեքենան: Սեդանի այս մոդելը մշակվել է Advanced Cool Stunner եւ Exiting H Design նախատիպերի հիմքի վրա ու հիշեցնում է Honda Civic պարզեցված տարբերակ:

«Թափքի սահուն գծերը, մարտկոցի առջեւի ճաղավանդակը «պլատինե» մասով, առջեւ ու ետեւի լուսարձակների ոճային նկարազարդումը՝ ամենը մոդելին ներդաշնակ տեսք է հաղորդում»,- նշում են ընկերությունում:Նոր Honda City սեդանն ունի 1.5 լիտր ծավալով եւ 117 ձիաուժ հզորությամբ SOHC i-VTEC շարժիչ, 146 Нм պտտվող դրվագով: Ուժային սարքը գործում է CVT փոխանցման տուփի հետ միասին:Մեքենան ունի ABS համակարգ, կայունության VSA համակարգ, լեռ բարձրանալու օգնության համակարգ, ինչպես նաեւ ESS ազդանշան:

Հիշեցնենք, որ Honda City սեդանն առաջին անգամ ներկայացվել է դեռ 1996թ.-ին, ու այն ժամանակներից ի վեր վաճառվել է ավելի քան 480 հազար համանուն մեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ