News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առանց Իրանի ներգրավվածության չափազանց դժվար կլինի կյանքի կոչել սիրիական խնդրի շուրջ պայմանավորվածությունները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Ժնեւ-2» կոնֆերանսի արդյունքներին՝ կապված սիրիական ճգնաժամի կարգավորման հետ:

Ըստ նրա՝ վերջին իրադարձությունների ֆոնին ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանի դերը միջազգային հարթակում էապես աճել է: Դա վկայում է այն մասին, որ միաբեւեռ աշխարհի ժամանակահատվածն ավարտվում է: «Կոնֆերանսի առանձնահատկությունն այն էր, որ ներկա էր թե սիրիական օտարերկրյա ընդդիմությունը, իհարկե որոշակի վերապահումներով, Սիրիայի ղեկավարությունը, հիմնական շահագրգիռ կողմերը՝ բացառությամբ Իրանի»,-ընդգծել է Մանուկյանը: Նա նաեւ ընդգծել է, որ կոնֆերանսին հենց սկզբից կային բավականին նախադրյալներ՝ էական արդյունքների հասնելու: Նա կարծում է, որ դա մի կողմից պայմանավորված է նրանով, որ կողմերը բավականին կողմ դիրքորոշումներ ունեին ու պատրաստ չէին փոխզիձջումների, բացի այդ, ընդդիմությունն ամբողջական կազմով չէր ներկայացված: Միաժամանակ հարկավոր է նշել, որ բանակցություններում կարեւոր դեր կարող էր խաղալ Իրանը, որն անմիջականորեն մասնակցում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Մանուկյանի համոզմամբ՝ փետրվարի 10-ին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլում կարելի է ակնկալել որոշակի համաձայնագրեր: Նա կարծում է, որ դա կարող է կապված լինել հումանիտար ճգնաժամի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ