News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերականգնել, եթե թուրքական կողմը քաղաքական կամք դրսեւորի եւ հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելու անարդյունավետ ճանապարհից:

Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեխական «Lidovе noviny» (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում:

Հարցին, թե ո՞րն է ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտն այն է, որ թուրքական կողմը չի ցանկանում պահպանել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ առանց որեւէ նախապայմանի Թուրքիայի խորհրդարանում վավերացնել 2009թ. Ցյուրիխում ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու վերաբերյալ արձանագրությունները»:

Վերջինիս խոսքով, միջազգային հանրությունը համերաշխ է Հայաստանի մոտեցման հետ՝ առանց նախապայմանների կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները եւ համարում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում:

«Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը վերականգնել, եթե թուրքական կողմը քաղաքական կամք դրսեւորի եւ հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելու անարդյունավետ ճանապարհից: Ստորագրված արձանագրությունների իրագործումը նաեւ կդառնա ամբողջ տարածաշրջանում կայունության ամրապնդման կարեւոր բաղադրիչ»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ