News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

1979-ի հեղափոխության ժամանակներից ի վեր հարյուր գործարարներից բաղկացած խոշորագույն պատվիրակությունը այս շաբաթ այցելելու է Իրան՝ ծրագրելով բանակցել իշխանությունների հետ՝ կապված պաշտպանության, ավիացիայի, նավթաքիմիայի, ավտոմոբիլային արտադրության ու այլ ոլորտներում համագործակցության հետ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ըստ նրա՝ պատվիրակության կազմում են թոփ-մենեջերներ այնպիսի կորպորացիաներից, ինչպիսիք են Airbus, Total, GDF-Suez, Renault, Peugeot, Alcatel, Alstom, Amundi եւ L'Oreal-ը: «Այդ ընկերություններից շատերը արդեն աշխատել են Իրանում ու նրանց նպատակն է կապերի վերականգնումը»,-ընդգծել է Reuters-ը՝ վկայակոչելով «ՓՐԱՅՄ»-ը:

Մինչ այդ, Թեհրանում ֆրանսիական դեսպանատանը գործակալության աղբյուրը հաղորդել է, որ առայժմ պատվիրակության այցելության արդյունքում որեւք համաձայնագիր չի ծրագրվում կնքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ