News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀԿ-ն կարողացել իր ձեռքում կենտրոնացնել բոլոր գումարները, որոնք Հայաստանում ծախսվում են երիտասարդության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տնօրինվում է շուրջ 518 մլն դրամ՝ երիտասարդական քաղաքականություն իրականցնելու համար, այնինչ պետական երիտասարդական քաղաքականությանը հատկացվում է շուրջ 180 մլն դրամով պակաս գումար: Հարց է առաջանում, այդ որտե՞ղ է այս գումարների հատկացումը»,-ասել է նա:

«Եթե նկատում եք, սա վիրավորանք չէ, սա ընդամենը փաստեր են, լավ կլիներ, որ հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը տղամարդկություն ունենար կամ տղային վայել ձեւի մեջ, եթե մի բան էլ ասում է մնար պատասխանը լսեր:

Այս ամենից բացի շուրջ 122 հոգի աշխատողներ են պահվում վերոնշյալ հիմնադրամում, 122 հոգի ինչ են անում հիմնադրամում, ինչի ոչ մի տեղ չի արտացոլվում, թե այդ122 հոգին ինչով են զբաղվաց եւ ամենազավեշտալին 119,000,000 դրամ աշխատավարձ են ստանում այդ 122 հոգին: Հարցեր, որոնց պատասխանը դժվար թե կարողանան տալ կամ էլ միգուցե աճպարարական մի հնարքից կօգտվեն»,-ասել է Էնֆիաջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ