News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի IRIB հեռուստաալիքը ազգային ռազմածովային ուժերի վերաբերյալ սյուժե է ցուցադրել, որտեղ ներկայացվել է նաեւ «Ֆաթեհ» տեսակի նոր սուզանավակ:  Ենթադրվում է, որ սուզանավակը ջուրն է իջեցվել անցյալ տարի:

Ներկայումս ընթանում է «Ֆաթեհ» տեսակի երկրորդ նավակի կառուցումը: Այն կառուցվում է Կասպից ծովի մերձակայքում գտնվող Գիլյան նահանգի Բենդեր Էնզելի նավաշինարանում: Ըստ արբանյակային լուսանկարների՝ Բոստանի սուզանավակի երկարությունը 40 մ է, իսկ Բենդեր Էնզելինը՝ 48 մ, հայտնում է  lenta.ru-ն՝ վկայակոչելով Jane's-ը:

Նշվում է, որ  «Ֆաթեհ» տեսակի սուզանավակն օգտագործում է հիդրոակուստիկ նկատելիության նվազեցման տեխնոլոգիաներ եւ կրակի կառավարման նոր համակարգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ