News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները ավելորդ քաշքշուկից եւ ֆինանսական ծախսերից խուսափելու համար նախապես կարող են պարզել՝ արդյոք իրենց մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելված է, թե ոչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

«ՌԴ միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվական ռեսուրս է տեղադրված, որտեղ յուրաքանչյուր անձ, որը կասկածում է իր մուտքի հետ կապված հանգամանքները, կարող է այցելել կայք, անձնական տվյալները մուտքագրել,  հետեւել հրահանգներին եւ իմանալ՝ իր մուտք արգելվում է, թե ոչ։ Անգամ խոստացել էին հարստացել այդ տեղեկատվական ռեսուրսը եւ տեղադրել ինֆորմացիա արգելանքի ժամկետների, պատճառների մասին։ Ավելին՝ եթե ինչ-որ մեկը դժգոհ է կամ համաձայն չէ, նկատառումներ ունի, կարող է դիմել ՌԴ դաշնային ֆեդերալ միգրացիոն ծառայություն,  դիմելու պարգայում այդ դիմումը քննության կառնեն»,-ասաց ծառայության պետը։ 

Գագիկ Եգանյանն ասաց նաեւ, որ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի, այլեւ այն բոլոր օտարերկրացիների համար, որոնք իր օրենսդրությունը խախտում են, կիրառում է խիստ միջոցներ, ձգտում է ազատվել օրենսդրությունը խախտող քաղաքացիներից եւ հետագայում արգելել նրանց մուտքը իր երկիր։

«Դա յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավասության հարց է, այստեղ արտառոց ոչինչ չկա։ Մենք միշտ հորդորում ենք մինչեւ երկիր մուտք գործելը նախապես իմանալ այդ երկրի պայմանները մուտք գործելու, բնակվելու եւ ապրելու վերաբերյալ»,- ասաց Գագիկ Եգանյանը։

Նա պարզաբանեց, որ միգրանտների վերաբերյալ օրենսդրության խստացումը ցանկացած ինքնիշխան պետության իրավունքն է, այդպես ցանկացած պետություն փորձում է լուծել իր հասարակությանը հուզող հարցերը։ Նա տեղեկացրեց, որ մոտ 500 հազար մարդկանց մուտքը ՌԴ արգելված է, այդ թիվը ամեն ամիս ավելանում է,դրա մեջ հայերը կազմում են ընդամենը մի քանի հազարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի որոշ քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածք մուտքի արգելքի խխնդիրն այս պահին քննարկվում է: Այդ մասին փետրվարի 5-ին խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե Հայաստանի շատ քաղաքացիների վրա տարածվում է ՌԴ մուտքի արգելքը:

Պատգամավորի խոսքով, շատ քաղաքացիների օդանավակայանում հայտնում են, որ իրենք անցանկալի հյուրեր են այդ երկրում, սակայն գնված տոմսի համար չեն փոխհատուցում: «Մենք այժմ քննարկում ենք այդ խնդիրը, ավելացնելու ոչինչ չունեմ»,- պատասխանել է նախարարը:

Քոքոբելյանը դժգոհել է պատասխանից՝ հավելելով, որ հարցը ուղղված էր վարչապետ Տիգրան Սարգսյանին, մինչդեռ նրա փոխարեն պատասխանում է նախարարը:

Տպել
Ամենաշատ