News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարնի պահանջները կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 5-ին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ֆինանսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: Նա ուշադրություն է հրավիրել, որ եկամտահարկի տվյալների լրացման ձեւաթղթերը գործատուների համար այնպես են կազմվել, որ աշխատակիցների կենսաթոշային մասհանումները չգրանցելն անհնար է:

«Այլապես ստիպված են լինելու հրաժարվել հարկային հաշվետվությունից: Իսկ դա, իհարկե, ելք չէ, հղի է վարչական պատժամիջոցներով: Բայց նման ռեժիմ ստեղծելով՝ կառավարությունը փաստացի չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է Մինասյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է շտապ վերանայի այդ կարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ