News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում գազատարի խոշոր վթարը չեզոքացվել է: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Օրեր առաջ, ընդգծել է նա, գազատարի վթար է տեղի ունեցել: «ՀայՌուսգազարդը» բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով դադարեցրել է գազամատակարարումը: Դրա արդյունքում սանամանիքների ֆոնի վրա դժվար է եղել բնակարանների ջեռուցումը:   Հենց նույն օրը վնասված հատվածը հայտնաբերվել է: «Վթարը բավականին բարդ ու խոշոր է եղել: Երեքշաբթի օրվանից գազամատակարարումն աստիճանաբար սկսել է վերականգնվել: Ես արդեն երեք անգամ հանդիպել եմ «ՀայՌուսգազարդի» ինժեներին: Երեկ ուշ երեկոյան վթարը չեզոքացվել է ու գիշերվանից գազը մատակարարվում է արդեն ամբողջ քաղաքին: Կանենք ամեն բան, որպեսզի արդեն օրվա ընթացքում սպառողները արդեն գազ ստանան»,-ասել է Գեւորգյանը: ԱԻ պատճառով ավելացել է էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածությունը, դրա հետ կապված խնդիրները եւս հարթվել են:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Գեւորգյանին իրավիճակն իր վերահսկողության տակ պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ