News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Audi ընկերությունը մոտ ժամանակներում 11-րդ մոդելը կվերազինի նոր գերտնտեսող շարժիչով, որը կունենա 2 լիտր ծավալ: 2014թ.-ի առաջին կիսամյակում նոր շարժիչներ կունենան A4, A5 եւ A6 մոդելները. այդ մեքենաները կստանան «ultra» անվանումը:

Նոր շարժիչը հասանելի կլինի հզորության երեք տարբերակով՝ 136, 163 ու 190 ձիաուժ(առավելագույն պտույտը 320 կամ 100Նմ): Վառելիքի ծախսը կախված է մոդելից՝ 3,9-4,6 լիտր 100կմ վազքի դեպքում, արտանետումների մակարդակը՝ 104-119 գրամ մեկ կմ-ի համար:

Հաղորդում են, որ այս սարքավորմամբ բոլոր մեքենաներն ունեն դիմային քարշում: Բացի այդ սեդանի ֆիլտրումը նվազեցվել է՝ վառելիքի տնտեսման համար:

Շարժիչը կարող է աշխատել վեց մակարդակի փոխանցման մեխանիկական տուփով, ինչպես նաեւ S tronic «ռոբոտի» հետ մեկտեղ: Այս համակարգն առաջարկվում է նաեւ A6 ultra ունիվերսալների հետ միասին:

Ultra գամմայի համար ամենահասանելի սեդանն A4-ը կլինի: Գերմանիայում A4 ultra-ի գները սկսվում են 32600 եվրոյից, իսկ A5-ի՝ 37350 եվրոյից, A6-ի՝ 39900 եվրոյից, հաղորդում է motor.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ