News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Որպես Ռուսասռանի ամենատաք քաղաքներից մեկը, Սոչին ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար անսովոր վայր է: Սակայն սա դեռ ամենը չէ, ինչն այն տեսարժան է դարձնում: Քաղաքը սիրված է օլիգարխների, այդ թվում նաեւ նախագահ Պուտինի կողմից: Այդ մասին գրում է «CNN»-ը:

Սոչիում են պատրաստել Ռուսաստանի առաջին տիեզերական կապիկներին: Այն տիեզերական մրցավազքի խորհրդանիշն է 1960-ական թթ-ից. կապիկը, որը լիովին նման էր տիեզերագնացի, թռչում է տիեզերք: Ռուսաստանում առաջին տիեզերական կապիկներ Աբրեկն ու Բիոնը նախապատրաստվել էին Սոչիում տիեզերքում յոթօրյա առաքելության համար 1983թ.-ի դեկտեմբերին:

Ռուսաստանում կենաց ասելու կանոնները բարդ են: Պատճառները տարբեր են, բայց միջոցը՝ օղին, մշտապես կա: Սակայն Սոչիում օղուն հաճախ փոխարինում է վրացական ճաճան: Ինչպես իտալական գրապպան, այնպես էլ ճաճան յուրահատուկ համ է ստանում խաղողի կեղեւից ու ընկույզի կեղեւից, որը հաճախ ավելացնում են խմիչքին: Վրացիներն ավանդաբար ասում են, որ ճաճան բուժիչ հատկություններ ունի, օգնում է ականջի ցավերի եւ ստամոքսի խանգարումների ժամանակ: Այնպես, ինչպես օղին:

Խոհանոցը կարող է լինել հայկական կամ վրացական: Սոչին, որը 19-րդ դարում ենթարկվել է բազմազգ գաղութացման, տեխնիկապես այժ ռուսական է, սակայն խոհանոցն այստեղ բազմազան է: Հաշվի առնելով այն, որ հայերը քաղաքի բնակչության 20 տոկոսն են կազմում, ինչպես եւ մոտ լինելը Վրաստանին, Սոչին թթվասերից ու սամիթից բացի ընդարձակ խոհանոց է առաջարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ