News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանյան շուկան բաց է ցանկացած երկրի նավթամթերքի առաջ: Այդ մասին NEWS.am-ի  թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ համաձայնությունը առանց մաքսերի ՌԴ-ից նավթամթերքի ներկրման վերաբերյալ չի նշանակում, որ Հայաստանում մյուս երկրները չեն կարող նավթամթերք ներկրել:

Բուլղարիայից եւ Ռումինիայից ներկրման աղբյուրների վերաբերյալ հարցին Մովսիսյանը նշել է. «Եթե նրանց բենզինն էժան ու շահավետ լինի, նրանք կարող են մնալ մեր շուկայում: Պարզապես համաձայնությունը պայմաններ է ստեղծել ռուսական արտադրանքի ընդլայնման համար»: Դրա հետ մեկտեղ նախարարը հավելել է, որ որեւէ այլ երկրից ներկրման նկատմամբ խտրականություն չի լինելու:

Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից առանց մաքսերի ներկրման քվոտա է խնդրել անցյալ տարվա նավթամթերքների ծախսի ծավալից մի փոքր ավել՝ պահանջարկի աճի դեպքում: Ավելի վաղ հաղորդում էին, որ ծավալը կարող է կազմել 300 հազար տոննա:

Նշենք, որ առայժմ Ռուսաստանից հայկական շուկա նավթամթերքի բաժինը կազմում է 30 տոկոս (2013թ.-ի հունվար-սեպտեմբեր):  Ռուսական բենզինը Հայաստան չի ներկրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ