News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնում քննում են երեք ոստիկանների գործը, որոնց կասկածում են սմարթֆոններով միմյանց պոռնկագրական նյութեր ուղարկելու մեջ:

Նրանք ձերբակալվել եւ հարցաքննվել էին 2013թ. դեկտեմբերի 19-ին, որից հետո նրանցից մեկին հեռացրել էին ծառայությունից, մյուս երկուսի ծառայողական պարտականություններն էլ սահմանափակել էին:  Նրանց բնակարանները խուզարկել են:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը «կոշտ պոռնոյի» մասին է, սակայն առանց երեխաների մասնակցության: Երեքն էլ աշխատում են արտասահմանյան դեսպանատները պահպանող ստորաբաժանումում` Դաունինգ սթրիթում եւ Սքոթլանդ Յարդում, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ոստիկանության եւս մեկ սպա այդ գործով հարցաքննվել էր հունվարի սկզբին եւ նույնպես տեղափոխվել ծառայության սահմանափակ ռեժիմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ