News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենը բաց նամակ է հրապարակել New York Times-ում, որում պատասխանել է իր որդեգիր դստեր մեղադրանքներին սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ:

28-ամյա Մելոուն Ֆերոուի նամակը հայտնվել է New York Times թերթի բլոգում անցյալ շաբաթվա վերջին: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 1992թ.-ին, երբ 7 տարեկան էր: Նամակում հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել ձեղնահարկում, որտեղ իրեն տարել էր  խորթ հայրը:

Ենթադրվող սեռական հարաբերությունները Ալենի ու աղջկա միջու արդեն հետաքննվել են 1993թ.-ին, սակայն այն ժամանակ ռեժիսորի դեմ որեւէ մեղադրանք չի ներկայացվել: Ինքը Մելոունը երբեք նախկինում հրապարակային չի արտահայտվել ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Ալենի բաց նամակն առաջին պատասխանն էր նոր մեղադրանքներին: Ավելի վաղ Ալենի ներկայացուցիչը հաղորդում էր, որ ռեժիսորը «կարդացել է հոդվածն ու այն անտանելի սուտ է համարում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նամակում Ալենը հերքում է մեղադրանքներն ու  մանրամասն նկարագրում իր վարքագիը: Որպես ապացույց նա բերում է փորձագետների եզրակացությունը, ովքեր մասնագիտացված են սեռական բնույթի բռնությունների զոհ դարձրած երեխաների օգնության ուղղությամբ: Հենվելով այդ եզրակացության վրա՝ Ալենը կարծիք է հայտնում, որ այն ժամանակ, հավանաբար, աղջիկը ցուցմունք է տվել մոր կողմից հուզական ազդեցության տակ, որը պայմանավորված էր ծնողների՝ Ալենի ու դերասանույի Միա Ֆերոուի ամուսնալուծությամբ, ով այդ կերպ փորձել է վրեժ լուծել դավաճանության համար: Նոր մեղադրանքը բացատրում է նրանով, որ Մելոունը Ֆերոուի կողմից «մի քանի տարվա» ներշնչանքից հետո հավատացել է այդ ստին: Միան ու Մելոուն Ֆերոուն արձագանքել են նամաիկին՝ Ալենին մեղադրելով ճշմարտությունը թաքցնելու փորձի եւ իրենց լռել ստիպելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ