News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում 286 հազար եվրոյով վաճռվել է հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոյի Silver Cloud մոդելի Rolls-Royce-ը։ Artcurial աճուրդի տանը սակարկությունները կայացել են լույս շաբաթ օրվա գիշերը։ Այնտեղ վաճառքի էր դրվել նաեւ Ռինգո Սթարի Chevrolet-ը։ Նոր սեփականատերը դրա համար վճարել է 48,9 հազար եվրո։

Փարիզի աճուրդում Maserati մեքենաների գների բացարձակ ռեկորդ է սահմանվել. Ghibli Spider մոդելը վաճառվել է  794,5 հազ. եվրոյով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Մեծ հետաքրքրություն է առաջացրել Fiat Shelette մեքենան, որը մոդելավորել եւ ձեւավորել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարկոմը։ Աճուրդի ընթացքում դրա գինը հասել է  41,7 հազ. եվրոյի։ Աճուրդի առաջին օրը վաճառքի ծավալը կազմել է 22,2 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ