News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախում գյուղատնտեսական ապրանքների գները բավականին բարձր են միջազգային գներից: Այս մասին, փետրվարի 7-ին, Արցախի Սոս գյուղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:

Նա նշել է, որ, այնուամենայնիվ, երբեմն կառավարությանը հաջողվում է պետական միջամտությամբ արհեստականորեն բարձր պահել գները, որպեսզի տեղական արտադրողները կորուստներ չունենան: Գործադիրի ղեկավարի համոզմամբ՝ խնդիրը ոչ բավարար մակարդակի բերքատվության մեջ է, ինչը թույլ չի տալիս գյուղացիներին իրական գներով վաճառել իրենց արտադրանքը: Ա. Հարությունյանը կոչ արեց բնակիչներին ձգտել բերքատվության եւ ոչ թե գների բարձրացման, մանավանդ, որ պետական նշանակալի աջակցություն կա այդ ուղղությամբ՝ պարարտանյութերի, սերմացուների, սուբսիդիաների, արտոնյալ վարկային միջոցների տրամադրման տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ