News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Սոս գյուղում 2013 թ. բյուջեն կատարվել է շուրջ 108 տոկոսով: Այս մասին, փետրվարի 7-ին, գյուղ այցելության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:

Նա տեղեկացրել է ներկաներին, որ պետական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մինչեւ տարեվերջ սկսել գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը: Ավելին՝ 2014 թ. ընթացքում ընդհանուր առմամբ կլուծվի նաեւ համայնքի հողատարածքների ոռոգման ջրի խնդիրը, ինչը թույլ կտա ոչ միայն բարձրացնել ավանդական մշակաբույսերի բերքատվությունը, այլ նաեւ զբաղվել նոր՝ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Վարչապետն ընդգծել է նշված եւ մի շարք այլ ծրագրերի առանցքային դերակատարումը նոր աշխատատեղերի ստեղծման գործում, ինչը գյուղի գլխավոր հիմնախնդիրն է:

Տպել
Ամենաշատ