News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, փետրվարի 7-ին, հավաստագրեր է հանձնել անգլերենի ուսուցման շարունակական դասընթացների մի խումբ մասնակիցների, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում են կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ,  «ԱՎԻՍ» եւ «ՍՊԻՔ ԱՊ» անգլերենի ուսուցման կենտրոնների կողմից:

Շնորհավորելով դասընթացների ունկնդիրներին` փոխվարչապետը նշել է, որ օտար լեզվի խոր իմացությունը աշխարհի գործընթացներին` Արցախի ինտեգրման համար կարեւոր նախապայման է: Նա հույս է հայտնել, որ դասընթացի մասնակիցները ուսուցումը մինչեւ վերջին փուլ շարունակելու ցանկություն կունենան, ինչը նրանց կօգնի պետական կառավարման ոլորտում եւ գործարար աշխարհում միջազգային պայմանագրերի պատրաստման, արտաքին գործընկերների հետ շփումը հեշտացնելու գործերում: 

Ա. Աղաբեկյանը շնորհակալություն է հայտնել դասընթացները վարողներին, որոնք աջակցել են կառավարության նախաձեռնած ծրագրի իրականացմանը:

Ուսուցման կենտրոնների անունից շնորհավորելով ներկաներին` «ԱՎԻՍ» ընկերության պատասխանատուն շնորհակալական խոսք ուղղեց  կառավարության աշխատակազմին եւ հավաստագրեր ստացողներին` ծրագրին ակտիվ մասնակցելու համար:

Հավաստագրերի  հանձմանը ներկա էր կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ