News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը դիտարկել է Հայ ազգային կոնգրեսի ծանուցումը ընթացիկ տարվա մարտի 1-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ խորհրդարանական հանձնաժողովի քարտուղար Արամ Մանուկյանը:

Հարցին, թե արդյոք հրավիրվե՞լ են խորհրդարանի մյուս ոչ կոալիցիոն ուժերը հանրահավաքին, Արամ Մանուկյանը պատասխանել է, որ հարցը դեռ չի քննարկվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք եւ երթ կանցկացնի Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ 6 տարի առաջ, 2008-ի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի ժամանակ զոհվեց 10 մարդ: Ընդդիմությունը չճանաչեց նախագահական ընտրությունների արդյունքները, ՀՀ առաջին նախագահ (ներկայումս ՀԱԿ առաջնորդ) Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ին շուրջօրյա հանրահավաքներ սկսեց Ազատության հրապարակում, որը տեւեց մինչեւ մարտի 1-ը: Քաղաքում այդ օրերին բազմահազարանոց երթեր էին տեղի ունենում, որոնք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:
Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանությունն ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին խաղաղ ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում երկու զինծառայող: Երեւանում 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց, ընդդիմության հարյուրավոր անդամներ ձերբակալվեցին:

Իշխանությունները տեղի ունեցածը զանգվածային անկարգություններ են որակում: Մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել մարտի 1-ի 10 զոհերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ