News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Jeep ընկերությունը գաղտնազերծել է նոր սերնդի Cherokee-ի եվրոպական տարբերակը, որի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա Ժնեւում մարտին կայանալիք ավտոսրահի ընթացքում:

Նշվում է, որ արտաքնապես Cherokee-ն գրեթե չի տարբերվի ամերիկյանից, որը ներկայացվել է Նյու-Յորքում նախորդ տարվա ավտոսրահի ընթացքում:

Մեքենան հնարավոր է պատվիրել 2.0 լիտր ծավալով MultiJet II շարժիչով՝ 140 եւ 170 ձիաուժ հզորությամբ:

Բացի այդ, կառաջարկեն նաեի 272 ձիաուժ հզորությամբ 3.2 լիտր ծավալով V-աձեւ Pentastar շարժիչ:

Եվրոպայում նորույթն առաջարկվելու է երեք տարբերակով՝ Longitude, Limited եւ Trailhawk: Առաջին երկուսը հասանելի են Active Drive I համակարգով:

Մոդելն ունի անվտանգության 7 բարձիկ, ավտոմատ կայանման համակարգ, մեռյալ գոտիների հետեւելու հնարավորությում, Alpine աուդիոհամակարգ:

Եվրոպացիները նոր Jeep Cherokee վաճառքը կսկսեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, հաղորդում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով՝ The Telegraph-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ