News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի եւ ԱԷՄԳ ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների երկրորդ փաթեթի եւս յոթ կետի շուրջ:

«Բանակցությունների երկու օրվա ընթացքում մենք կառուցողական քննարկումներ ենք անցկացրել ու եզրակացության եկել Գործակալության հետ համատեղ գործողությունների եւս յոթ կետի շուրջ»,- հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա ջաֆին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ ԱԷՄԳ փորձագետները խումբը անվտանգության հարցերով Գործակալության փոխտնօրեն Տերո Վարյիորանտայի գլխավորությամբ իրանական իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները սկսել էր փետրվարի 8-ին Թեհրանում:

Ավելի վաղ հայտնում էին, որ միջազգային փորձագետները իրանցի ներկայացուցիչների հետ շարունակում են կազմել միջոցառումների երկրորդ փաթեթը, որոնք նախատեսված են 3 ամսվա համար ու բաղկացած կլինեն 5-6 կետից: Աշխատանքները սկսվել են 2013թ.-ի դեկտեմբերից: Թե հստակ ինչ թեմաներ են ընգդրկվելու, չի բացահայտվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սակայն դրանց թվում առանձնանում է առավել զգայուն խումբ, որը վերաբերում է հնարավոր ռազմական միջուկային հետազոտություններին: Դրանց շարքում են Փարչինում գտնվող ռազմաբազամ, որի տարածքում կարող են չարտոնագրված հետազոտություններ անցկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ