Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել Օլիմպիական հրադադարը: Այս մասին NEWS.am-ին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում հակառակորդը մոտ հիսուն անգամ տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հետ շփման գծում:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ էին արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում: Կողմերը համաձայնություն էին հայտնել, սակայն ամեն օր տեղեկություններ են ստացվում հրադադարի ռեժիմի խախտման մասին: