News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը մտադիր է արագ տեմպերով իրականացնել իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին` ԻԻՀ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:

Ըստ Սալեհիի` Թեհրանը չի կորցնի միջուկային ոլորտում իր ձեռքբերումները, բոլոր դադարները միտումնավոր են արվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով IRNA-ն:

Նշենք, որ ԻԻՀ-ի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Իրանը դեմ է բալիստիկական հրթիռներ ստեղծելու իր ծրագրի քննարկմանը` միջազգային «վեցյակի» հետ միջուկային բանակցությունների ընթացքում:

Ըստ ԱՄՆ-ի լրատվամիջոցների` անցյալ շաբաթ Սենատում ելույթ ունենալիս Շերմանը հաստատել էր, որ ԻԻՀ-ի ներկայացուցիչների եւ  «վեցյակի» հերթական հանդիպմանը, որը տեղի է ունենալու Վիեննայում` փետրվարի 18-ին, անդրադառնալու են նաեւ բալիստիկական հրթիռներ ստեղծելու Իրանի ծրագրին:

Նշենք, որ վերջին տարիներին Իրանն ակտիվորեն զարգացրել է բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագիրը: Դա անհանգստություն է առաջացնում արեւմտյան գերտերությունների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ