News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 10-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Սյունիքի մարզում, սակայն այն չի կարող խուճախ առաջացնել հանրության շրջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

«Վտանգ իհարկե չկա: Երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, եւ մեզ երկրաշարժ որեւէ կերպ չի սպառնում»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

ԱԻՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Հայաստանում երկրաշարժը զգացվել է միայն Մեղրիում եւ Կապանում:

Նշենք, որ սոցցանցերում Գորիսի բնակիչները գրել էին, որ երկրաշարժը զգացվել է նաեւ իրենց մոտ: Սրան ի պատասխան Նիկոլայ Գրիգորյանը ասաց. «Երբ որ սկսում են խուճապահարվել, երեւի նույնիսկ Երեւանում կզգան»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:06-ին Ադրբեջանի տարածքում՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արեւելք, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզում եւ ԼՂՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ