News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը, այսօր՝ փետրվարի 10-ին, Իրանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել Իսլամական հեղափոխության 35-ամյակի առթիվ: Միջացառումից առաջ հնչել են Հայաստանի եւ Իրանի հիմներգերը: Ընդունելությանը ներկա են եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար անձինք, որոնք ներկայացրել են կառավարությունն ու իշխող ՀՀԿ-ն, ընդդիմադիր ուժեր, օտարերկրյա դիվանագետներ: Նշենք, որ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ընդունելությանը ներկա չի եղել:

Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին իր ելույթում նշել . «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր սկզբունքներից մեկը ողջ աշխարհի երկրների, մասնավորապես հարեւանների հետ, հարաբերությունների զարգացումն է»: Նա ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, իր երախտագիտությունը հայտնել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ հաջողություններ մաղթել ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին:

Հովիկ Աբրահամյանն, իր հերթին, շնորհավորել է Իրանին եւ իրանցի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 35-ամյակի առթիվ, ցանկացել խաղաղ ապագա, բարեկեցություն եւ առաջընթաց: «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բազմադարյա հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի միջեւ աստիճանաբար ձեւավորվել է սերտ տնտեսական համագործակցություն, զարգանում են փոխհարաբերությունները էներգետիկ, տրանսպորտային, բնության պաշտպանության, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում»,-նշել է ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ