News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին ուսումնասիրում է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մանրամասները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին անձամբ հայտնել է դեսպան Ռեիսին` պատասխանելով հարցին, թե կարող է դա ազդել Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկ համագործակցությանը:  

Նշենք, որ Իրանը Հայաստանին գազ է մատակարարում` Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի փոխարեն:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ «Կոնտուր Գլոբալ» ընկերության փոխնախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի  երկրների հարցերով գործադիր տնօրեն Գերի Լեվեզլիի միջեւ ստորագրվել էր Որոտանի ՀԷԿ-ը գնելու վերաբերյալ համաձայնագիր:

Ըստ ստորագրված փաստաթղթի` «Կոնտուր Գլոբալ» ընկերության սեփականությունը դարձած հիդրոկասկադը էլեկտրաէներգիայով կապահովի Հայաստանի բաշխիչ ցանցերը: Այն նախատեսում է 70 միլիոն դոլար ներդրում 6 տարվա ընթացքում` համալիրի արդիականացման, անվտանգության ու հուսալիության բարձրացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ