News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները, վիրավորված լինելով հայերի մասին կարեկցանքով արտահայտված գրող Աքրամ Այիսլիից, որոշել են ժամանակից շուտ թաղել նրան:

Նախորդ գիշեր ադրբեջանական մամուլը ողողված էր գրողի մահվան մասին լուրերով:

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Այիսլին չի կարողացել թաքցնել իր ցասումը՝ կապված ապատեղեկատվության հետ: «Ես կպատժեմ նրանց, ովքեր նման սուտ տեղեկություններ են տարածել: Ես դատի կտամ նրանց: Ես չեմ մահացել, ես ողջ եմ»,-հայտարարել է գրողը: Տեղեկատվության սկզբնաղբյուրը ադրբեջանական հետաքննական լրագրողների կայքն է եղել:

Հիշեցնենք, որ Այիսլիի «Քարե երազներ» վեպը ադրբեջանական հասարակությունում բավականին բացասական արձագանքի էր արժանացել: Ներկայումս գրողն իր «հարազատ» երկրում հետապնդումների ու հալածանքների է ենթարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ