News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հատուկ սարքով գազն ազոտի միջոցով կալորիազրկվում է, իսկ գազի ծավալն ավելանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը՝ նշելով, որ «ՀայՌուսգազարդի» մի աշխատակից իրենց է տրամադրել այդ սարքի լուսանկարը:

Նա նշել է, որ օրինակ կաթը 30 անգամ ջրով բացելու դեպքում, ծավալը լիտրերով կավելանա: «Այ այդպես իրենց ներքին ռեզերվուարներում գցում են գազի կալորիականությունը»,-ասել է Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից նորմալ որակի գազ է ներկրվում, սակայն հետո այն կալորիազրկվում է, ավելանում է եւ տրամադրվում բնակչությանը:

Դիտարկմանը, թե լաբորատորիաները պնդում են, որ Հայաստանում բնակչությանը հատկացվող գազի կալորիականությունը նորմայի մեջ է, բանախոսը նկատել է, որ երկու լաբորատորիաներն էլ պատկանում են «ՀայՌուսգազարդին», այսինքն՝ իրենք իրենց ստուգում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ