News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 11-ին կայացած նիստի ժամանակ որոշել է սուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնից հայտնում են. «Էլեկտրական էներգիայի նախկին եւ գործող սակագների տարբերության փոխհատուցումից ելնելով` այսօր ընդունած որոշմամբ, պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը (ցերեկային սակագնի համար 13, իսկ գիշերայինի համար` 8 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:

Բացի դրանից՝ մոտ 3 մլրդ դրամ է հատկացվելու 12 գյուղատնտեսական կարեւոր նշանակության ծրագրերի իրագործման համար: Մասնավորապես, կիրականացվեն բույսերի պաշտպանության, անասնաբուժական եւ սանիտարական սպասարկման միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ