News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ կառավարությունն առաջարկում է կանանց եւ տղամարդկանց համար սահմանել միեւնույն ամուսնական տարիքը՝ 18 տարեկան:

Այսօր՝ փետրվարի 11-ին կայացած նիստի ժամանակ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել ընտանեկան օրենգրքում՝ սահմանելով ամուսնության համար միեւնույն տարիքը: «Միաժամանակ, կնոջ եւ տղամարդու համար հավասարապես սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ. մասնավորապես, անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 կամ 16 տարեկանում, եթե առկա է վերջիններիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը եւ եթե զույգերից մեկը 18 տարեկան է»,- հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնից:

Օրինագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ