News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը միակն է Հայաստանից, ով փետրվարի 20-ին մասնակցելու է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված եւ զուգահեռ անցկացվող 7-րդ միջազգային ձմեռային մշակութային փառատոնի փակման արարողությանը: NEWS.am-ի այսյս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Գեւորգ Դաբաղյանը:

Նա մեկնելու է փետրվարի 18-ին, փառատոնի փակման արարողությանը մասնակցելու է հայտնի ռուս ալտահար եւ դիրիժոր Յուրի Բաշմետի հրավերով: Գեւորգ Դաբաղյանը ներկայանալու է  Կոմիտասի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններով, 10 կատարում է  ունենալու, ինչպես օրինակ՝ «Ջուր կուգեր», «Անձրեւն եկավ», «Սոնա յար», «Շաղկը շուղկը» եւ այլն:

Տպել
Ամենաշատ